211652_close_icon
views-count902 դիտում article-date 18:33 05-02-2023

Անվերապահորեն աջակցում ենք եվրոպական միջնորդությանը և ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն. Ֆրանսիայի ԱԳՆ

Tert.am-ը գրում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին:

«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա: Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։

Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, և մենք դրա շրջանակում որոշել ենք ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և  սահմանների պահպանման նպատակով»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կաքում

Նմանատիպ նյութեր