211652_close_icon
views-count1120 դիտում article-date 20:05 08-02-2023

Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում ընդունել է Զելենսկիին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում այսօր ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Միապետը սեղմել է Ուկրաինայի առաջնորդի ձեռքն ու մի քանի արտահայտություն փոխանակել նրա հետ, սակայն դրանք լսելի չեն եղել, հայտնել է հեռուստաալիքը։

2020 թվականի հոկտեմբերին Զելենսկիին  Բուքինգհեմյան պալատում ընդունել էին ներկայիս միապետի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը։ Թագուհի Եղիսաբեթ II-ն այնուհետ ձեռնպահ էր մնացել պաշտոնական հանդիպումներին մասնակցելուց՝ կապված COVID-19 համաճարակի հետ:

Նմանատիպ նյութեր