211652_close_icon
views-count1369 դիտում article-date 10:08 09-02-2023

Էրզրումում և Մուշի մոտակայքում երկրաշարժեր են տեղի ունեցել

Այսօր 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էրզրումում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Դրանք նաև հավելում են, որ Մուշ քաղաքի մոտակայքում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12․391-ի։ Հաղորդվում է նաև, որ տուժածների թիվը մոտենում է 63 հազարին։

Նմանատիպ նյութեր