211652_close_icon

Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. Տոյվո Կլաար

views-count1420 դիտում article-date 10:11 15-02-2023
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Նա իր տեսակետը հայտնել է Թվիթերում։

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,- գրել է Կլաարը։

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Թուրքիա։ Նախարար Միրզոյանը կհանդիպի Ադըյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական փրկարարական ջոկատի հետ, Անկարայում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր