211652_close_icon
views-count1633 դիտում article-date 14:49 16-02-2023

Փրայսն անդրադարձել է ՌԴ խորհրդարանի խոսնակի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին

Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով այն հարցին, որ ՌԴ պաշտոնյաները հանրային կերպով կշտամբում են որոշ երկրների: Լրագրողը հիշեցրել է, որ, օրինակ, Ռուսաստանի խորհրդարանի խոսնակը Հայաստանին կոչ է արել ընդառաջ չգնալ Արևմտյան ինստիտուտներին։

«Մենք դա դիտարկում ենք որպես ինքնիշխան երկրներին իր կամքը պարտադրելու Ռուսաստանի փորձ։ Մենք դա առավել ցայտուն տեսնում ենք Ուկրաինայում, ուր Ռուսաստանն իր ուժերն ուղղեց՝ փորձելով իր կամքը պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, տապալել երկրի կառավարությունը և զրկել Կիևին իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից»,- նշել է դիվանագետը:

Նմանատիպ նյութեր