211652_close_icon
views-count1444 դիտում article-date 23:44 23-02-2023

ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ Արցախում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։  Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը

Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուս խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռներով հերթական ավտոշարասյուն են ուղեկցել։

Նմանատիպ նյութեր