1288 դիտում
12:51 24-02-2023
Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանագիծ է, որից այն կողմ չենք կարող անցնել. Բագրատ Սրբազան
Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքն անսակարկելի են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Գրում է Oragir.News-ը։
Նշենք, որ համաժողովի մեկնարկը տրվեց Իմաստության աղոթքով, որից հետո Բագրատ Սրբազանը ներկաներին փոխանցեց կաթողիկոսի ջերմ գնահատանքը նախաձեռնության առիթով։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, և սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ չենք կարող անցնել։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այն խիզախումի համար, որ 35 տարի առաջ այս օրերին ապրում էր մեր ժողովուրդը` միտված լինելով Արցախի և մեր կյանքի ազատագրությանը` լայն իմաստով»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նա ընդգծեց` մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից վեր կանգնելու, սովորելու և կերտելու մեր նոր հաղթանակները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»