211652_close_icon
views-count4261 դիտում article-date 20:42 02-09-2023

Հայոց եկեղեցին հաստատում է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է․ Բագրատ Սրբազան․ tert.am

Tert.am-ը գրում է․ Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է։

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շեշտելով, որ այդ արյունը չի չորացել․

«Մեր բազմաթիվ եղբայրների, քույրերի, զավակների, ընկերների, հայրերի արյան գնով Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր արդեն 10-րդ ամիսն է, ինչ Արցախ աշխարհը գտնվում է կալանքի և պաշարման մեջ՝ անմարդկային պայմաններում, սակայն մերժելով հրաժարվել իր անունի, պատվի և արժանապատվության պայքարից, վերստին վկայելով, որ մենք կոչված ենք անմահության և հաղթանակի, և ոչ մեռելության և պարտության։

Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն, մեր փոխարեն կրում է այդ ամբողջ խաչի ծանրություն  ու պատասխանատվությունը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա նշեց նաև՝ աշխարհը փորձում է մեզ պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող, մուրացիկ խաղաղություն՝ փորձելով գողանալ մեզանից մեր կենսագրությունը, հիշողոթյունը, մեր արյունը, մեր ժառանգությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը, ինչն անթույլատրելի  է։

Նմանատիպ նյութեր