211652_close_icon
views-count1330 դիտում article-date 18:33 02-03-2023

Ալիևը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «գաղութային արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «գաղութային արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Չմիավորման շարժումը միշտ վճռականորեն աջակցել է Կոմորյան կղզիների միության անվիճելի ինքնիշխանությանը Մայոտ կղզու նկատմամբ, որը դեռևս գտնվում է ֆրանսիական գաղութատիրության ներքո: Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և այլ ժողովուրդների իրավունքները ֆրանսիական անդրծովյան համայնքներում և տարածքներում»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կողմից կառավարվող տարածքները «ֆրանսիական գաղութային կայսրության նողկալի մնացորդներն են»։

«Մենք նաև կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել և ընդունել պատասխանատվությունն իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների և ցեղասպանության համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ նյութեր