211652_close_icon

Լրագրողների բելառուսական ասոցիացիան ճանաչվել է ծայրահեղական կազմավորում

views-count1045 դիտում article-date 16:46 07-03-2023
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն իր որոշմամբ ավելի վաղ Գերագույն դատարանի որոշմամբ լուծարված Լրագրողների բելառուսական ասոցիացիան (ԲԼԱ) ճանաչել է ծայրահեղական կազմավորում։

Այս մասին վկայում է այն, որ ԲԼԱ-ն մտցվել է ծայրահեղական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, կազմավորումների եւ անհատ ձեռներեցների ցուցակ, որը թարմացվել է երեքշաբթի, Բելառուսի ՆԳՆ-ի կայքում։

«Լրագրողների բելառուսական ասոցիացիա» ոչ կառավարական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մի խումբ իրականացնում է ծայրահեղական գործունեություն»,- նշվել է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր