211652_close_icon
views-count1885 դիտում article-date 23:52 07-03-2023

Թբիլիսիում ցուցարարներին ցրելու համար ջրցան ու արցունքաբեր գազ են կիրառել

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցը ցրելու համար իրավապահները ջրցան մեքենա և արցունքաբեր գազ են կիրառել։

Ուղիղ հեռարձակումներն իրականացվում են տեղական հեռուստաալիքներով։

Հատուկ նշանակության ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի մուտք տանող փողոցը։ Արցունքաբեր գազի կրկնակի կիրառումից հետո կիրառվել է նաև ջրցան մեքենա։ Ռուսթավելի պողոտայում՝ շենքի ճակատի դիմաց, հազարավոր ցուցարարներ շարունակում են փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Կան տուժածներ, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։

ՆԳՆ ներկայացուցիչները հավաքվածներին բարձրախոսներով զգուշացնում են ցրվել, հակառակ դեպքում նրանց նկատմամբ «օրինական միջոցներ» կկիրառվեն։

Ցուցարարները չեն ենթարկվում ոստիկանների պահանջներին:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր