211652_close_icon
views-count1348 դիտում article-date 23:13 02-12-2024

Թբիլիսիում հատուկջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան

Թբիլիսիում հատուկջոկատայինները սկսել են խորհրդարանի շենքից հեռացնել ցուցարարներին։ Իրավապահները երեք կողմից շարժվել են դեպի ցուցարարները՝ կիսաշրջան կազմելով նրանց շուրջ։ Փոխանցում է Tert.am-ը։

Հատուկջոկատայինները ցուցարարների ուղղությամբ սկսել են նետել արցունքաբեր գազ պարունակող պարկուճներ, նաև ջրցան մեքենաներ կիրառել։

Հնչել է նախազգուշացնող ազդանշան, որով ցուցարարներին կոչ են արել լքել տարածքը։ Զուգահեռաբար սկսվել են ձերբակալումները։

Հաղորդվում է, որ ակցիայի մեկնարկից երեք ժամ անց արդեն իսկ ցուցարարները հեռացվել են խորհրդարանի տարածքից։

Նմանատիպ նյութեր