1126 դիտում
21:16 10-03-2023
Արգիշտի Քյարամյանը Հայաստանում Իրանի դեսպանի հետ է հանդիպել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանատան միջև ձևավորված գործընկերային կապերի բարձր մակարդակը, որը լիովին համահունչ է երկու բարեկամ երկրների միջև ջերմ, բարեկամական և բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և ընդհանուր նպատակներին։ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնել համագործակցությունը՝ օգտագործելով նաև Կապանում նոր բացված Իրանի գլխավոր հյուպատոսության հետ օպերատիվ հաղորդակցության ներուժը և այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Պարոն դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ սերտ համագործակցության խթանման հարցում անձնական ներդրման, ցուցաբերած հետևողականության համար, ինչը նպաստում է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց լուծմանը։
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերին, այս ոլորտում երկկողմ գործակցության ավելի ճկուն կառուցակարգերի կիրառման հնարավորություններին։
Քննարկվել են նաև երկու երկրների՝ քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հնարավորությունները։
Զրուցակիցները երկկողմ տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի անխոչընդոտ զարգացման տեսանկյունից կարևորել են քրեական վարույթների շրջանակում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իրանական կողմին շնորհակալություն է հայտնել առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու ստացած առաջարկի կապակցությամբ՝ սիրով ընդունելով այն»։

Նմանատիպ նյութեր
22290 դիտում
23:24 08-01-2021
«Արգիշտի Քյարամյանը Շուշին հանձնելու օրը հանդիպել է մեր ջոկատի տղաներին». Լևոն Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
895 դիտում
13:28 07-09-2023
Արգիշտի Քյարամյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին
1078 դիտում
18:29 20-10-2023
Արգիշտի Քյարամյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»