211652_close_icon
views-count1558 դիտում article-date 23:20 14-03-2023

Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 19-23-ն ընկած ժամանակահատվածում

Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել վեգետացիայի վերսկսման և գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար։ Այդ մասին են փաստում Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ագրոօդերևութաբանական դիտարկումները։

Հովտային շրջաններում շարունակվել է ծիրանենու բողբոջների ուռչումը, աշնանացան ցորենը գտնվել է թփակալման փուլում, դաշտերում և այգիներում կատարվել է էտի աշխատանքներ։

Որոշ նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և խոտաբույսերի վեգետացիան։

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 19-23-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին արժեքներից 20-25օր։

Հանրապետության շրջանների զգալի մասում ձյան ծածկը բացակայում է։

Մարտի 13-ի դրությամբ ձյան ծածկը պահպանվում է․

Արագած բ/լ-ում՝ կազմելով 126սմ,

Ամբերդում՝ 34սմ,

Հանքավանում և Ջերմուկում՝ 5սմ,

Սեմյոնովկայում և Ապարանում՝ 3-4սմ։

Նմանատիպ նյութեր