211652_close_icon

Գարնանն ու ամռանն Ուկրաինային ծանր մարտեր են սպասվում. Պենտագոն

views-count1285 դիտում article-date 14:14 15-03-2023
Գարնանն ու ամռանն Ուկրաինային ծանր մարտեր են սպասվում, բայց դաշնակիցներն ամեն ինչ կանեն զինամթերքի պակասի խնդիրը լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը։

Նա նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայի կարիքները բավարարելու համար՝ լինի զինամթերք, հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկա։

«Կարևոր է մի քայլ հետ գնալ և նայել ձեռք բերված առաջընթացին՝ միաժամանակ գիտակցելով այն փաստը, որ առջևում ծանր մարտեր են սպասվում, հատկապես գարնանը և ամռանը», - ասել է Ռայդերը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն ասել էր, որ վճռական մարտերը տեղի են ունենալու գարնան կեսերից մինչև վերջ և որ դա պատերազմի «շրջադարձային կետ» կլինի։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է գարնանը տեսնել Ուկրաինայի հարձակումը։

Նմանատիպ նյութեր