211652_close_icon

Վստահ եմ, որ Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով

views-count1282 դիտում article-date 17:39 20-03-2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը համակարծիք են այն հարցում, որ երկրների ղեկավարությունների միջև ձևավորված փոխըմբռնումը փոխգործակցության հետագա առաջընթացի համար նշանակալի գործոն է, ինչը հնարավորություն է տալիս լուծելու առաջացող ցանկացած խնդիր:

«Մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասում անհանգստություն առաջացնող միտումների մասին: Տեսնում ենք արևմտյան երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու և եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը խաթարելու անթաքույց փորձերը՝ միևնույն ժամանակ մտածելով և հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերի մասին: Վստահ եմ՝ նման փորձերը դատապարտված են ձախողման», - ասել է նա:

Լավրովը հավելել է, որ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, վերահաստատել են բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր