211652_close_icon
views-count1588 դիտում article-date 09:53 21-03-2023

Շախմատի կանանց ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթել են Դանիելյանը, Մկրտչյանը, Գաբոյանը և Կոբակը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամ՝  Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները, որտեղ հաղթեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը:  Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Մարիամ Մկրտչյանը պարտվեց Ալեքսանդրա Մալցևսկայային: 3-րդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր:  Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը ունեն 2 միավոր:  Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը ունեն 1.5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Մոնտենեգրոյում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10 հազար եվրո:

Նմանատիպ նյութեր