211652_close_icon
views-count1369 դիտում article-date 15:14 21-03-2023

ԵՄ Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել

ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները որոշում են ընդունել դիտարկել մինչեւ տարեվերջ Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը։

Հրապարակման մեջ նշվել է, որ ընթացիկ պահին հարցի վերաբերյալ համաձայնություն չկա, իսկ դրա դիտարկմանը նախատեսում են վերադառնալ Եվրամիության երկրների նախարարների հաջորդ հանդիպման ժամանակ։ Ընդ որում՝շատ երկրներ հարցեր ունեն այն մասին, թե ինչպես են օգտագործվելու ֆոնդի միջոցները։

Գործակալությունն ընդգծել է, որ սկզբում ֆոնդի ծավալը կազմել է 5,7 մլրդ եվրո, մարտի սկզբին ընդունվել է որոշում այն 2 մլրդ-ով ավելացնելու մասին։

Նմանատիպ նյութեր