211652_close_icon
views-count886 դիտում article-date 15:29 24-03-2023

Բաբկեն Թունյանը Ճապոնիայի դեսպանի հետ շրջել է ԱԺ-ի այգու սակուրաների պուրակում, անդրադարձել են ԼՂ խնդրին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մարտի 24-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, որի ժամանակ բարձր է գնահատվել  հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքները: Հայտնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Հանդիպմանն  անդրադարձ է  կատարվել նաև  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, այնուհետև զրուցակիցները շրջել են  Ազգային ժողովի այգում աճող սակուրաների պուրակում, որը   խորհրդանշում է  հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը:

Նմանատիպ նյութեր