211652_close_icon
views-count2125 դիտում article-date 18:27 25-03-2023

Ադրբեջանցիները վերահսկողություն են հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ․ Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհը փակ է

Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ինչը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է:

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Արցախի իշխանությունները դիմել են ռուս խաղաղապահներին` խնդիրը լուծելու և ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի»: 

Նմանատիպ նյութեր