211652_close_icon
views-count1465 դիտում article-date 09:03 28-03-2023

Ռուսաստանաբնակ հայ օլիգարխը՝ Ազգային ժողովում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Գրիգորյանը՝ Ռուբեն Ցոլակիչը, որը նաեւ Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է: Թե որն էր նրա՝ ԱԺ գալու պատճառը, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել. վերջինս ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի եւ Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տեւել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր