1246 դիտում
18:55 28-03-2023
Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի և պետական ապարատի միջև. Ալեքսեյ Սանդիկով
Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:
Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:
Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի պահպանման ու զարգացման խնդիրների լուծման գործում համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանում ռուսական թեքումով, ՌԴ-ում հայկական դպրոցների աշակերտներին մայրենիով դասագրքերով ապահովման խնդրին, տեղեկացրել, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմը մեր երկիր կառաքի շուրջ 60 հազար դասագիրք: Իսկ ՌԴ-ում գործող հայկական կրթօջախները կապահովվեն հայկական դասագրքերով:
Ալեքսեյ Սանդիկովի հավաստմամբ այս տարվա մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունենալիք ֆաշիզմի դեմ հաղթանակի զորահանդեսին ներկա կլինեն նաեւ Հայաստանի երկու վետերան, որոնց տարիքն արդեն անցնում է հարյուրը: «Մեծ հայրենականը մեր երկրի պատմության էջն է, Հայաստանից յուրաքանչյուր 3-րդը մասնակցել է պատերազմին, տվել ենք 100-ից ավելի հերոսներ, ունենք չորս մարշալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:
Պատասխանելով ուսանողներից մեկի` ռուսական խաղաղապահ զորքի Արցախում տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ հարցին` Ալեքսեյ Սանդիկովը փաստել է իր անձնական տեսակետը.
«Քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա խաղաղության պայմանագիր, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը, ռուս խաղաղապահները պետք է մնան Արցախում»:

Նմանատիպ նյութեր
931 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
3505 դիտում
17:32 10-11-2017
Փոքրամասնության քաղաքապետն ապօրինություն է գործում շուրջ մեկ տարի. Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը