211652_close_icon
views-count92606 դիտում article-date 10:24 31-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ «Մաեստրո» սրճարանի տարածքում գտնվող 5 մետր խորությամբ փոսում հայտնված, ազդրի կոտրվածք ստացած քաղաքացուն այնտեղից պատգարակով դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա թիվ 2 հասցեի մոտ քաղաքացին ընկել է փոսի մեջ, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ

Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Գրիգոր Սիմոնյանը, Ազատ Սրապյանը, կրտսեր պարեկներ Մարիամ Կարապետյանն ու Եղիշե Ալեքսանյանը։ 

Փրկարարներն ու պարեկները, քաղաքացիների օգնությամբ՝ «Մաեստրո» սրճարանի կիսակառույց շինության տարածքում գտնվող մոտ 5 մետր խորությամբ փոսի միջից պատգարակով դուրս են բերել Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Հակոբյանին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորը «ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր