211652_close_icon
views-count1174 դիտում article-date 13:35 31-03-2023

Նախատեսում է մինչև հուլիսի գագաթաժողովը հասնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ Սթոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հավաստիացրել է, որ իր նպատակը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումն է Թուրքիայում մայիսի ընտրություններից հետո եւ դաշինքի հուլիսի 11-ի գագաթաժողովից առաջ, տեղեկացրել է Politico-ն։

Սթոլտենբերգի խոսքով՝ Շվեդիան նախկինի պես կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության «կանաչ լույս» ստանալ Թուրքիայի նախագահի ընտրություններից հետո. դրանք նախատեսված են ընթացիկ տարվա մայիսի 14-ին։

«Իմ նպատակը նախկինի պես այն է, որպեսզի Թուրքիայում ընտրություններից հետո, բայց մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը, մենք կարողանանք նաեւ հասնել Շվեդիայի (անդամության) վավերացմանը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթաժողովը կայանալու է հուլիսի 11-ին Վիլնյուսում։

Սթոլտենբերգն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջնական որոշումը կայացնելու է Անկարան։

«Ես ջանադրաբար կաշխատեմ, որպեսզի հասնեմ Շվեդիայի անդամակցության վավերացմանը որքան հնարավոր է շուտ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ նյութեր