22310 դիտում
21:00 31-03-2023
Երևանի գնդի պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորին սպասարկող Toyota-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ Նվեր Գ․-ն, ով ընդունել է երեկ SHAMSHYAN.com-ում հրապարակված ֆոտոռեպորտաժի իրականությունը, քանի որ վարորդի կողմից կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։
Նա ավտոմեքենան կայանել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված կետում։
Ինչպես ավելի վաղ գրել էր SHAMSHYAN.com-ը, գաղտնիք չէ, որ Երևանում դեռ կան վարորդներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, բայց որ ճանապարհային երթևեկության կանոնները կարող է խախտել ՀՀ Ազգային ժողովի ամենաընդդիմադիր խմբակցության պատգամավորին սպասարկող Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դա արդեն մտորելու տեղիք է տալիս:
Երեկ՝ մարտի 30-ին, նշված ավտոմեքենան Մոսկովյան փողոցում ՝ Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի մոտ, կայանել էր կանգառում, ինչը խոչընդոտ էր ստեղծում քաղաքային տրանսպորտի համար, քանի որ հասարակական տրասնպորտը չէր կարողանում ավտոմեքենան կայանել կանգառում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, այդ պահին վարորդի հետ չի եղել:
Լուսանկարները՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)