211652_close_icon
views-count2071 դիտում article-date 13:39 05-04-2023

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է Մակրոնի Պեկին պետական ​​այցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի պետական ​​այցով ժամանել է Պեկին, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Մակրոնի այցը կտեւի ապրիլի 5-ից 8-ը, նա կայցելի Պեկին եւ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքը։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինն ավելի վաղ ասել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Մակրոնը բանակցություններ կվարեն «Չինաստանի եւ Ֆրանսիայի, Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու եւ միջազգային եւ տարածաշրջանային հիմնական սուր հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար»։ Միաժամանակ Ելիսեյան պալատը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Ֆրանսիայի նախագահը Չինաստանի առաջնորդի հետ «6-7 ժամ» քննարկումներ կանցկացնի։

Նմանատիպ նյութեր