7297 դիտում
22:39 06-04-2023
Երևանում վթարի է ենթարկվել Toyota-ի վարորդը, ով ինքնազգացողությունը վատացած 6 ամսական տղային տեղափոխելիս է եղել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, ապա հայտնվել Ռուս Ուղղափառ եկեղեցու դիմացի կանաչ գոտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 ամսական տղա երեխան տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Գոհար Արզումանյանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ 6 ամսական տղայի ինքնազգացողությունը վատացել է և հարազատները նրան տեղափոխելիս են եղել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վթարի են ենթարկվել:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2107 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)