211652_close_icon

Չինաստանը պետք է համոզի Ռուսաստանին վերադարձնել Ուկրաինայի զավթած տարածքները. Բլինքեն

views-count1051 դիտում article-date 12:49 07-04-2023
Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի որոշ գաղափարներ դրական են եւ իսկապես արտահայտում են այն, ինչը Չինաստանն արդեն վաղուց ասում է, ինչը մեզանից շատերն են ասում արդեն վաղուց։ Այս մասին Euronews-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Եվ Չինաստանը պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ համոզի Ռուսաստանին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ վերադարձնել տարածքը, որը զավթել է ուժով, խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Ուկրաինայի ինքնիշխանությունը։

Ես կարծում եմ, որ Չինաստանը նաեւ փորձում է ստանալ թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Նա ցանկանում է, որպեսզի իրեն համարեն խաղաղության կողմնակից, եւ միեւնույն ժամանակ շարունակում է աջակցել Ռուսաստանին տարբեր միջոցներով՝ հռետորաբանորեն, ներկայացնելով իր փաստարկները միջազգային ինստիտուտներում, առաջ մղելով ռուսական քարոզչությունն ագրեսիայի մասին, եւ, ինչպես արդեն ասել ենք մի քանի շաբաթ առաջ, անգամ դիտարկում է Ռուսաստանին մահասփյուռ օգնություն ցուցաբերելու հնարավորությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նմանատիպ նյութեր