1183 դիտում
22:42 19-11-2020
Մեծ խելք պետք չէր տեսնելու, որ ղեկը զավթած անսթափ շիզոֆրենիկը 2018-ի ապրիլյան խաչմերուկում սխալ ճանապարհով տարավ երկիրս. Արմեն Աշոտյան
«Բա որ ասում էի» ոճի գրառումներն իմ սիրած ժանրը չեն։
Որովհետեւ ինքնաբավ մարդ եմ եւ ամեն առիթով հաստատվելու կարիք չունեմ։
Որովհետեւ կայֆ չեմ բռնում նրանից, որ ես ճիշտ էի, իսկ լիքը մարդ՝ կույր։
Որովհետեւ հայրենիքս դեպի կործանում տանող տականքների սխալներից հրճվելը նման է 200 մետրից գլորվող մեքենայի ուղեվորի, ում առջեւ այդ մի քանի ակնթարթում գեղատեսիլ տեսարաններ են բացվում։
Որովհետեւ բարի եմ ու չարախնդալ չեմ սիրում։
Որովհետեւ մեծ խելք պետք չէր տեսնելու, որ ղեկը զավթած անսթափ շիզոֆրենիկը 2018-ի ապրիլյան խաչմերուկում սխալ ճանապարհով տարավ երկիրս։
Որովհետեւ, ԿՈՒԶԵԻ ՍԽԱԼՎԱԾ ԼԻՆԵԼ ...
Գեներալ Մովսես Հակոբյանի ասուլիսը ոմանց համար սառը ցնցուղ էր, ոմանց համար՝ ազգային դավաճանության փազլում մի քանի կարեւոր կտորներ, ոմանց համար դիմակազերծման հերթական արար։
Իր կողմից հրապարակված աղմկահարույց փաստերը եկան հաստատելու 2.5 տարի իմ եւ ընկերներիս կողմից բարձրաձայնվող ճշմարտությունները։
• Որ չէր կարելի վստահել անվտանգության լրջագույն խնդիրներ ունեցող երկիրը քուչի բոսյակին։
• Որ չէր կարելի վարկաբեկել բանակն ու գեներալներին։
• Որ երկրի պաշտպանության հարցում «նախկին-ներկա» ոճի բաժանումները կործանարար են։
• Որ ուժայիններում չէր կարելի նշանակումներ անել, ելնելով նրանից, թե ով ինչպես է լպստում շեֆի փնթի թաթիկը։
• Որ ապրիլյան պատերազմից հետո կազմվել էր երկրի ռազմական արդիականացման հստակ ծրագիր։
• Որ ա լյա Պուտին ոճի նկարներ ունենալու խաթր պետք չէր 130 մլն $ ծախսել։
... Որ-երը շատ են, ցավոտ ու դառը։
Հ.Գ. Կարող եք ասել, թե Զատիկից հետո կարմիր ձուն էլ ու՞մ է պետք։ Ես կպատասխանեմ. եթե ուզում ենք գոնե հաջորդ Զատիկին ձու ունենալ, ապա պետք է արագ, ազգովի եւ վճռական ցույց տալ, որ մենք վերջնականապես ամորձահատված ժողովուրդ չենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
«Բա որ ասում էի» ոճի գրառումներն իմ սիրած ժանրը չեն։ Որովհետեւ ինքնաբավ մարդ եմ եւ ամեն առիթով հաստատվելու կարիք...
Опубликовано Armen Ashotyan Четверг, 19 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
13:46 03-10-2024
Եթե Հայաստանի ղեկը փոխանցեն Անահիտի արձանին, ավելի քիչ վնաս կտա մեր երկրին, քան այսօրվա իշխանությունը. Աշոտյան
2257 դիտում
20:35 25-08-2015
Արսեն Վենգեր. Պետք չէ ինձ խելք սովորեցնել
Այս բաժնից
2035 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան