1303 դիտում
15:45 09-04-2023
Բախմուտում պատերազմի ընթացքի բեկում չի լինի․ փորձագետ
Մինչ այժմ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի արևելքում գտնվող Բախմուտի վրա, որը Ռուսաստանը փորձում է գրավել արդեն մոտ 6 ամիս, պատերազմի շրջադարձային կետը տեղի կունենա այլուր։ Այս կարծիքն արտահայտվել է կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, Լոնդոնի Քինգս քոլեջի ավագ գիտաշխատող Մայք Մարտինը DW-ին տված հարցազրույցում։
«Ռուսը կփորձի կտրել մատակարարման գծերը, և դա կարող է հանգեցնել ուկրաինացիների նահանջի: Բայց եթե ուկրաինացիները կարողանան պահել մատակարարման այս գիծը, ապա նրանք կպահեն Բախմուտին», - ասել է Մարտինը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը շահագրգռված են Բախմուտը պահելով միայն ռուսական կողմի գործողությունները կաշկանդելու նպատակով։ Փորձագետը, սակայն, պատերազմում շրջադարձային պահ է կանխատեսում այլ վարյում, օրինակ՝ Զապորոժյեում։
Մարտինի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն Բախմուտում գործում է «շատ, շատ ապաշնորհ»։ Այս պահին նրանք 3 կողմից վերահսկում են քաղաքը, սակայն չեն կարողացել ուկրաինական բոլոր ուժերին ծուղակը գցել, հավելել է փորձագետը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն առաջ են շարժվում՝ քաղաքի կենտրոնում շենք-շինություն գրավելով։ «Այսպիսով, ռուսական կողմից առաջընթաց կա, բայց այն շատ, շատ դանդաղ է ընթանում, և նրանք պետք է դրա համար բարձր գին վճարեն»,- ասել է DW-ի աղբյուրը։
Նա պարզաբանել է, որ եթե նախկինում հատուկ ծառայությունները հիմնականում հենվում էին հաղորդակցությունների ունկնդրման և արբանյակային պատկերների օգտագործման վրա՝ ուսումնասիրելու տարբեր ուժերի տեղակայումը, ապա այժմ նրանք հիմնականում օգտագործում են սոցիալական ցանցերը։ «Բոլոր հետախուզական ծառայությունները Twitter-ում և Telegram-ում են և դիտում են բոլոր վերբեռնված տեսանյութերը: Եվ դա նրանց թույլ է տալիս ստանալ իսկապես լավ արդի պատկեր այն մասին, թե ինչ է կատարվում»,- հավելել է Մայք Մարտինը:

Նմանատիպ նյութեր
1165 դիտում
18:23 17-03-2023
Բախմուտում պետք է պայքարենք այնքան, որքան ֆիզիկապես կարող ենք. Ուկրաինայի ԱԳՆ
880 դիտում
15:19 01-05-2023
Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը տեղեկացրել է Բախմուտում հակագրոհների մասին
910 դիտում
15:21 02-05-2023
Ռուսաստանը Բախմուտում ձախողվել է. Մոսկվան 5 ամսում ունի ավելի քան 100 հազար զոհ և վիրավոր. Սպիտակ տուն
Այս բաժնից
949 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
1015 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել