211652_close_icon
views-count859 դիտում article-date 11:44 11-04-2023

ԱՄՆ-ը հայտարարում է միջուկային պատրաստության Global Thunder 23 զորավարժությունների մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը հայտարարել է միջուկային պատրաստության Global Thunder 23 զորավարժությունների մեկնարկման մասին։

«Ռազմավարական հրամանատարությունը կսկսի իր ամենամյա Global Thunder հրամանատարության և վերահսկման զորավարժությունները 2023 թվականի ապրիլի 11-ին»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի և պատասխան չեն որևէ պետության գործողություններին։

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակը միջուկային ուժերի պատրաստականության բարձրացման և ռազմավարական զսպման հնարավորությունների գնահատումն է։

Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ հիմնական դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։

Սա երկրորդ խոշոր զորավարժությունն է, որ ԱՄՆ-ը հայտարարել է այս ամսվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր