916 դիտում
15:19 14-04-2023
Ճապոնիան ՄԱԿ ԱԽ-ի արտակարգ նիստ է պահանջել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումից հետո
Ճապոնիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել` նախօրյակին ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային փորձարկումից հետո: Ըստ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյի՝ այս հարցը ներկայում համաձայնեցվում է: Այդ մասին տեղեկացնում է ria,ru-ն:
«Նախօրյակին Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված հրթիռային արձակումից հետո մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: Այս հարցը ներկայում համաձայնեցվում է», - նշել է նա:
Մացունոն նաև «ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին չի հաջողվել պատշաճ ձևով արձագանքել Հյուսիսային Կորեայի կողմից բանաձևերի դրույթների շարունակական խախտումներին»։
«Միացյալ Նահանգների և մյուս երկրների հետ համագործակցության դեպքում մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, այդ թվում՝ Չինաստանը և Ռուսաստանը, կարողանան լիովին կատարել իրենց պարտավորությունները», - հավելել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրեսը», ԿԺԴՀ-ն ապրիլի 13-ին առաջին անգամ իրականացրել է կոշտ վառելիքով աշխատող նոր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: Հրթիռի երկու աստիճաններն ընկել են ծովը՝ ԿԺԴՀ-ի արևելյան ափից 10 և 335 կմ հեռավորության վրա։ Ըստ Փհենյանի՝ նոր բալիստիկ հրթիռը պետք է դառնա երկրի «ռազմավարական զինված ուժերի հիմնական միջոցը»։

Նմանատիպ նյութեր
3131 դիտում
15:36 29-08-2017
Ճապոնիան անհապաղ ՄԱԿ ԱԽ-ի նիստ է պահանջել՝ կապված Փհենյանի կողմից հերթական հրթիռն արձակելու հետ
2090 դիտում
20:50 15-02-2016
Քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո Եվրամիությունը չեղարկել է Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները
1701 դիտում
11:07 02-08-2019
Թրամփն արձագանքել է ԿԺԴՀ-ի՝ այս գիշեր տեղի ունեցած հրթիռային փորձարկումներին
Այս բաժնից
988 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
670 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
580 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը