211652_close_icon

Ճապոնիան անհապաղ ՄԱԿ ԱԽ-ի նիստ է պահանջել՝ կապված Փհենյանի կողմից հերթական հրթիռն արձակելու հետ

views-count3242 դիտում article-date 15:36 29-08-2017
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով, ողջ աշխարհի համար է սպառնալիք հանդիսանում, և Տոկիոն ՄԱԿ-ից պահանջում է անհապաղ անվտանգության նիստ անցկացնել, հաղորդում է Interfax-ը։ Նա նշել է, որ հարկավոր է իրական քայլեր ձեռնարկել Փհենյանի վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ ներկայիս հրթիռի արձակումն անվանել է անխելքություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզուց ոչ հեռու՝ հաղթահարելով 2700 կ տարածություն և ընկել Խաղաղ օվկիանոսը։

Նմանատիպ նյութեր