211652_close_icon
views-count907 դիտում article-date 23:01 16-04-2023

Պուտինն ընդունել է ՉԺՀ պաշտպանության նախարարին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցի ժամանակ իրենք անդրադարձել են նաև ռազմական համագործակցությանը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, բանակցությունները շատ արդյունավետ են եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 
ՌԴ նախագահը հիշատակել է դա՝ բացելով Մոսկվա ժամանած ՉԺՀ պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ հանդիպումը։

«Դուք եկել եք Ռուսաստան մեր մեծ ընկեր, իմ ընկեր, ՉԺՀ նախագահ, ընկեր Սի Ծինփինի մեր երկիր կատարած այցից հետո։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այցը շատ արդյունավետ է եղել։ Մենք, այդ թվում անդրադարձել ենք, իհարկե, մեր երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությանը։ Բոլոր ուղղություններով հարաբերությունները լավ զարգանում են։ Տնտեսության մեջ, հասարակական, մշակութային, կրթական ոլորտներում։ Եվ, իհարկե, ռազմական գերատեսչությունների գծով»,- նշել է Պուտինը։

Նմանատիպ նյութեր