211652_close_icon
views-count1696 դիտում article-date 10:27 17-04-2023

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից

Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հարորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավականում մարզիկներին դիմավորելու էին եկել հավաքականի ներկայացուցիչների ընտանիքի անդամները և բազմաթիվ երկրպագուներ:

Հայաստանի մեծահասակների ընտրանուն դիմավորողների շարքում էին նաև երիտասարդական ընտրանու անդամները` օրեր առաջ Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանը և փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր