2446 դիտում
10:38 18-04-2023
Ընդհանուր հայտարարի չեն եկել Գարեգին Բ-ի հետ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ կրքերը չեն մարում։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։
Մասնավորաբար, նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ Օրերս ԿԳՄՍ նախարարին վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Ամենայն հայոց հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկումները բավական երկարատև են եղել, սակայն որևէ էական արդյունք չեն տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարությունը հաստատակամ է, այսպես կոչված, հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությանը, այսինքն, այսպես կոչված, ինտեգրմանը, ինչը նշանակում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես ինքնուրույն առարկա, փաստացի կհանվի հանրակրթությունից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2052 դիտում
10:32 14-03-2018
«Ելք»-ում ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ժողովուրդ»
1149 դիտում
10:51 22-01-2015
«Նորմանդական քառյակը» ընդհանուր հայտարարի է եկել սպառազինությունների հետքաշման և սահմանազատման շուրջ
3585 դիտում
10:00 01-05-2017
ԱՄՆ Կոնգրեսում ընդհանուր հայտարարի են եկել դաշնային բյուջեի շուրջ. այն կազմում է 1.07 տրիլիոն դոլար
Այս բաժնից
1006 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1279 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2569 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ