793 դիտում
17:19 20-04-2023
Կոռնիձորով Արցախ տանող նոր ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին
Հայաստանից դեպի Արցախ տանող նոր` Տեղ-Կոռնիձոր ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման շրջանակում:
«Ինչ վերաբերում է Կոռնիձորի ճանապարհին՝ կար որոշակի պայմանավորվածություն՝ ապրիլի 1-ից երթևեկությունը տեղափոխել նոր ճանապարհով: Մենք այդ գրաֆիկով գնացել ենք հետևյալ կերպ՝ ճանապարհը երթևեկելի դարձնել ապրիլի 1-ի դրությամբ, ինչը կարողացանք իրականացնել մեր շինարարների միջոցով, բայց ոչ ամբողջովին պատրաստ: Ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին: Եռաշերտ ասֆալտ է նախատեսված», - ասաց նախարարը:
Ճանապարհին դեռ հենապատերի, ջրահեռացման համակարգերի և մի շարք այլ անելիքներ կան, որոնք, նախարարը կարծում է, որ մայիսի վերջ կավարտվեն, և ճանապարհը վերջնական պատրաստ կլինի: Հիմա այն երթևեկելի է:

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
21:06 30-08-2023
«Աղդամի ճանապարհն այն վերջին ճանապարհն է, որով Արցախը կգնա դեպի սեփական մահապատիժ»․ Ձյունիկ Աղաջանյան․ aravot.am
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը