211652_close_icon
views-count1264 դիտում article-date 16:10 30-05-2023

Մոսկվայի վրա գրոհող ուկրաինական անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին․ Սերգեյ Շոյգու

Մոսկվայի վրա գրոհող ուկրաինական անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում են ռուսական լրատվամիջոցները։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան Կիևն «ահաբեկչություն է իրականացրել» Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի քաղաքացիական օբյեկտների վրա։ Հարձակմանը մասնակցել է 8 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ 

Ըստ նրա՝ 3 ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո անօդաչուները կորցրել են կառավարումն ու շեղվել թիրախներից։  Եվս 5 անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ։

Նմանատիպ նյութեր