211652_close_icon
views-count1210 դիտում article-date 09:13 03-05-2023

Միակ պաշտոն ունեցող ընդդիմադիր պատգամավորին 29 ՔՊ-ական մտադիր են պաշտոնանկ անել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից Ազգային ժողովի ամբիոնի մոտ իրականացված կարճատեւ ակցիայից հետո՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, թե նախաձեռնելու է ընդդիմադիր պատգամավորին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց:

Եվ թեպետ Աղազարյանի արտահայտած մտքերին նույնիսկ հումորով են վերաբերվում հարազատ խմբակցությունում, բայց պարզվում է՝ այս անգամ նա ամենայն լրջությամբ գործի է անցել: Ավելին՝ ԱԺ-ում միակ պաշտոն ունեցող ընդդիմադիր պատգամավորին պաշտոնանկ անելու համար վերջինս ստորագրահավաք է նախաձեռնել:

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 29 պատգամավոր ստորագրել է, որպեսզի հարցը դառնա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քննարկման առարկա: Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ այն տեղի կունենա առաջիկա օրերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր