211652_close_icon
views-count538 դիտում article-date 15:59 03-05-2023

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա։ Այնտեղ այսօր՝ մայիսի 3-ին, կկայանա Հյուսիսային Եվրոպայի և Ուկրաինայի երկրների գագաթնաժողովը։ 

«Նախագահ Նիինիստոյի և նախագահ Զելենսկու պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի պաշտպանության և Ուկրաինային Ֆինլանդիայի կողմից աջակցության համար հարցերը, երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասվում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հաղզորդագրությունում:

Նմանատիպ նյութեր