211652_close_icon
views-count859 դիտում article-date 17:31 03-05-2023

Մոսկվայում արգելվել են անօդաչուների թռիչքները

Մայրաքաղաքի իշխանությունները արգելել են քաղաքում բոլոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները, բացառությամբ նրանց, որոնք անհրաժեշտ են պետական ​​կարիքների համար։ Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայի օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Ստորագրված փաստաթուղթը կարգավորում է քաղաքի օդային տարածքով  անօդաչու թռչող սարքերի թռիչքների թույլտվությունների տրամադրման կարգը։ Այժմ նախատեսվում է նման թույլտվություններ տրամադրել միայն պետական ​​կարիքների համար»,- նշել են կառավարությունից։

Նմանատիպ նյութեր