211652_close_icon
views-count856 դիտում article-date 21:23 10-05-2023

Վրաստանը հայտնել է, որ ուղիղ ավիաչվերթերը վերականգնելու համար Ռուսաստանից դիմում չի ստացել

Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչները դեռ չեն դիմել վրացական կողմին՝ երկրների միջև ուղիղ թռիչքներ սկսելու թույլտվության համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

«Այս փուլի համար Վրաստանի կողմից դեռ որևէ թույլտվություն չի տրվել, քանի որ այս փուլում մենք ոչ մի դիմում չունենք ոչ ավիաընկերություններից, ոչ էլ պետությունից»,-ասել է Կվրիվիշվիլին։ Նա հավելել է, որ եթե օդային երթևեկությունը վերականգնվի, Ռուսաստանի այն ավիաընկերությունները և ինքնաթիռները, որոնք միջազգային պատժամիջոցների տակ չեն, կկարողանան թռչել Վրաստան։

«Ռուսաստանի Դաշնությունից ուղիղ չվերթների վերականգնումը կհեշտացնի հայրենակիցների վերադարձը Վրաստան և չի ազդի Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վրա»,հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
 

Նմանատիպ նյութեր