211652_close_icon
views-count841 դիտում article-date 16:20 11-05-2023

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 1 միլիոն արկ և հազարից ավելի հրթիռ․ Բորել

Եվրամիությունը Ուկրաինայի համար կպատրաստի 1 մլն հատ 155 մմ-անոց արկ, ինչպես նաև հազարից ավելի հրթիռ։ Գրում է Unian-ը։

Այս մասին հայտարարել է  ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Պաշտպանության և անվտանգության հարցերով եվրոպական համաժողովում։ Նրա խոսքով, Եվրամիության երկրների ու կազմակերպությունների կողմից Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնությունն այսօրվա դրությամբ կազմում է 16 միլիարդ եվրո։

Բորելը նշել է, որ ԵՄ-ն արդեն վերապատրաստել է ավելի քան 17 հազար ուկրաինացի զինծառայող և նախատեսում է մինչև 2023 թվականի վերջը հասցնել 30 հազարի:

«Այժմ պաշտպանությունն ունի ամենաբարձր առաջնահերթությունը, քանի որ մենք կանգնած ենք պատերազմի առջև, ուստի կարևոր է, որ մեր արտաքին քաղաքականության պաշտպանական կողմը գնալով ավելի կարևոր դառնա»,- հավելել է դիվանագետը։

Նմանատիպ նյութեր