211652_close_icon
views-count679 դիտում article-date 13:27 12-05-2023

«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակչում` մրցույթը չքաղաքականացնելու համար. The Times

Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչն է, մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մրցույթի եզրափակչում (տեղի կունենա մայիսի 13-ին Լիվերպուլում) հանդիսատեսին տեսաուղերձով դիմելու խնդրանքը։ Այդ մասին գրում է The Times-ը։

Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ Զելենսկու ուղերձը «Եվրատեսիլ»-ի 160 միլիոնանոց հանդիսատեսին՝ Ուկրաինային աջակցելու կոչով, կարող է քաղաքականացնել մրցույթը։

««Եվրատեսիլ» երգի մրցույթը միջազգային ժամանցային շոու է՝ խիստ կանոններով և սկզբունքներով, որոնք հաստատվել են ամենասկզբից:Դրա հիմնաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական բնույթն է։ Այս սկզբունքն արգելում է մրցույթի ընթացքում քաղաքական կամ այլ հայտարարություններ անել:«Եվրատեսիլ» երգի մրցույթում հանդիսատեսին դիմելու պարոն Զելենսկու խնդրանքը, թեև այն արվել է բարի նպատակներով, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարության կողմից, քանի որ դա հակասում է միջոցառման կանոններին»,-  The Times-ին հայտնել է կազմակերպիչների ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր