871 դիտում
14:17 15-05-2023
Հուսով եմ՝ 2 կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանագծման աշխատանքներին․ Վիկտորին
Աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը․ «Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա: Գրում է Oragir.News-ը։
Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանն անդրադառնալով, Վիկտորինն ընդգծել է․ «ԵՄ-ն հանձնառու է և պատրաստ աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին հարատև և խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլև կերաշխավորի կայունություն այս տարծաշրջանում»: Ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։
«Հուսով եմ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել բրյուսելյան ձևակերպումը»,-նշել է Վիկտորինը։ Իսկ թե որ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը չհստակեցրեց՝ ասելով, որ մանրամասներին ծանոթ չէ և դա լսել է բանակցություններից։
Դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է: «Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,- ասաց դեսպանը:
Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր: «Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու:

Նմանատիպ նյութեր
2075 դիտում
18:56 30-11-2021
«Հիացած եմ. «Զինվորի տունն» աննախադեպ կառույց է». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին
877 դիտում
10:20 19-07-2023
Որոշ ժամանակ անց կվերադառնամ Հայաստան. ԵՄ պատվիրակության ղեկավար Վիկտորին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
907 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1054 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2257 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան