211652_close_icon
views-count1039 դիտում article-date 09:26 21-05-2023

Ուկրաինան հերքում է Բախմուտի գրավման մասին Պրիգոժինի հայտարարությունը

Ուկրաինական կողմը հերքում է Վագների ՊՄԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունը, թե իր հրամանատարության տակ գտնվող վարձկանները վերցրել են Բախմուտը։ Գրում է DW-ն։

«Մեր ստորաբաժանումները տեղակայված են քաղաքի հարավ-արևմտյան հատվածում։ Նրանք պաշտպանում են մեր այս դիրքերը և թույլ չեն տալիս հակառակորդին գրավել դրանք: Հակառակորդի համար կարևոր է նման տեղեկատվություն տարածել։ Ավելի քան 9,5 ամիս հակառակորդը չի կարող գրավել շրջկենտրոնը, և ի լրումն դրան, նա վիթխարի կորուստներ է կրում»,- Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման խոսնակ Սերխի Չերևատիի խոսքը մեջբերում է ուկրաինական «Արագ ֆոկուս» Telegram ալիքը:

Նմանատիպ նյութեր