211652_close_icon
views-count1273 դիտում article-date 10:06 21-05-2023

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը թարմացրել է հակառակորդի ընդհանուր կորուստները

Ուկրաինայում Ռուսաստանի կորուստներն այսօր՝ մայիսի 21-ին անցնում են 203 հազարը։ Գրում է Unian-ը։

Անցած 1 օրվա ընթացքում Ուկրաինայում ևս 730 զավթիչ է «պակասել», ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։ Այժմ հակառակորդի ընդհանուր կորուստները կազմում են մոտավորապես 203․160 զավթիչ։

Բացի այդ, հակառակորդները կորցրել են բազմաթիվ տեխնիկա և սպառազինություն՝ 16 զրահատեխնիկա, 2 տանկ, 29 հրետանային համակարգ, 2 հակաօդային պաշտպանության համակարգ, 21 օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք, 12 մեքենա և ավտոցիտեռն, ինչպես նաև 2 միավոր հատուկ տեխնիկա։

Մայիսի 21-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ հակառակորդն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է Ավդեևսկի, Բախմուտի, Կուպյանի, Մարինկայի և Լիմանի ուղղությունների վրա։ ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալներով՝ 1 օրում այդ տեղերում 53 մարտ է եղել։ Թեժ կետերը մնում են Մարինկան ու Բախմուտը։

Նմանատիպ նյութեր