1198 դիտում
15:50 21-05-2023
Բախմուտը չի զավթվել ռուսների կողմից. Զելենսկին պարզաբանել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել է Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։ Զելենսկին այս մասին ասել է Հիրոշիմայում մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է pravda.com.ua-ն:
«Մենք դիմանում ենք և կռվում մեր մարտիկների քաջության և մեր մտքի շնորհիվ։ Մենք չենք թողնում, որ մարդիկ մեռնեն, մեզ համար մարդիկ գանձ են, սա ամենակարևորն է, որ ունենք։ Թյուրըմբռնումներ չկան։ Ես հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում Բախմուտում, և բոլորս հստակ հասկանում ենք, թե ինչու է արվում այս ամենը։ Ես չեմ կարող ձեզ հետ կիսել մեր զինվորականների մարտավարական հայացքները... բայց մենք հասկանում ենք մի փոքր ավելին, և մենք հաղթելու ենք։ Այսօր զինվորականները շատ կարևոր առաջադրանքներ են կատարում, Բախմուտում են, թե ինչ կետերում, չեմ ասի, բայց սա խոսում է այն մասին, որ Բախմուտն այսօր չի գրավվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սրա վերաբերյալ երկու կամ երեք մեկնաբանություն լինել չի կարող», - ասել է Զելենսկին:
Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողները պարզաբանում են խնդրել Զելենսկուց, քանի որ որոշ լրատվամիջոցներ Բախմուտի գրավման վերաբերյալ լուրեր էին տարածել։

Նմանատիպ նյութեր
2098 դիտում
15:21 09-03-2020
«Սևան ազգային պարկ»-ի տարածքում հողամաս է զավթվել. Դատախազությունը դիմել է նախարարությանը
1048 դիտում
13:17 05-05-2023
«Վագները» որոշել է մայիսի 10-ից հետո լքել Բախմուտը
Այս բաժնից
1063 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1213 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1252 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին