211652_close_icon

Սա ոչ այլ ինչ է, քան ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում․ Ծովինար Կարապետյան

views-count1939 դիտում article-date 21:00 22-05-2023
Փաստաբան Ծովինար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊԱՊԻԿՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիշեցնում եմ, որ Լ. Պապիկյանի հարազատները տևական ժամանակ է ինչ ԿԱԼԱՆՔԻ տակ են։
Գործը գտնվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանի վարույթում։

Լ. Պապիկյանի հայրը կալանքի տակ է գտնվում սկսած 2022 թ. դեկտեմբերի 30_ից, հորեղբոր որդին` դեկտեմբերի 23_ից, իսկ հորեղբայրը` 2023թ. հունվարի 20_ից, և սա ենթադրյալ ՄԻՋԻՆ ծանրության հանցանքի համար։ Սա ոչ այլ ինչ է, քան ընտրովի արդարադատության բացահայտ դրսևորում»։

Նմանատիպ նյութեր