211652_close_icon
views-count961 դիտում article-date 22:26 22-05-2023

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Օգանն ընտրությունների երկրորդ փուլում աջակցություն է հայտնել Էրդողանին

Ata դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու  Սինան Օգանը հայտարարել է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։

«Մենք երկու թեկնածուների հետ էլ հանդիպումներ ենք անցկացրել, ուզում եմ ընդգծել, որ որոշումը չի կայացվել որեւէ գործարքի շրջանակում։
Ընդդիմության ժողովրդական դաշինքը չկարողացավ համոզել մեզ։ Ես կոչ եմ անում նրանց, ովքեր մայիսի 14-ի առաջին փուլում քվեարկել են իմ օգտին, իրենց ձայնը տալ մայիսի 28-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- ասուլիսում ասել է քաղաքական գործիչը։

Նա իր ելույթում կարեւոր է համարել Թուրքիայից մի քանի միլիոն անօրինական միգրանտների վտարումն ու վտարման ժամանակացույցի ստեղծումը, ինչպես նաեւ նշել է ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ պայքարի շարունակությունը։

Երկուշաբթի Ata դաշինքի կազմի մեջ մտնող Zafer կուսակցությունը հայտարարել էր, որ դաշինքը փաստացի դադարել է գոյություն ունենալ ընտրություններից հետո, եւ նրա կուսակցություններից յուրաքանչյուրն այժմ ներկայանում է այդ անունից: Մասնավորապես, սպասվում է, որ Zafer կուսակցության առաջնորդ Ումիտ Օզդաղը երեքշաբթի հանդես կգա  հայտարարությամբ, թե նախագահի թեկնածուներից ում է կոչ անում սատարել երկրորդ փուլում։

Նմանատիպ նյութեր